Փորձնական IELTS համակարգչով
IELTS Mock Test-ը IELTS -ի համակարգչային փորձնական թեստ է, որը եզակի է հայկական շուկայում: Նման բան Հայաստանում նախկինում չի եղել։
IELTS փորձնական թեստը համակարգչի վրա պաշտոնական IELTS քննության ամբողջական մոդելավորումն է, որի հարցերը, պայմանները և ինտերֆեյսը լիովին կրկնում են իրական քննությունը: Թեստն ընդգրկում է բոլոր չորս բաժինները՝ ունկնդրումը, կարդալը, գրելը և բանավոր խոսքր: Փորձնական թեստը թեկնածուներին հնարավորություն է տալիս անձամբ ծանոթանալ IELTS հանձնելու պայմաններին, գնահատել իրենց հմտությունները և իրական թեստավորման պատրաստակամությունը:
Փորձնական թեստը հասանելի է ինչպես IELTS-ի ակադեմիական, այնպես էլ ընդհանուր (General Training) մոդուլի համար:
Փորձնական թեստն անցկացվում է IELTS-ի Հայաստանյան քննական կենտրոնում՝ նույն սարքավորումներով, նույն ականջակալներով և նույն սենյակներում, որրոնցով անցկացվում է իրական IELTS քննությունը, ինչը, իհարկե, հնարավորություն է տալիս թեկնածուներին անձամբ ծանոթանալ իրական IELTS քննություն հանձնելու պայմաններին և պատրաստվել քննության օրը իրենց սպասվող իրադրությանը,
Քննության գրավոր մասը (Listening, Reading և Writing) անցկացվում է առկա ձևաչափով՝ քննական կենտրոնում, երկուշաբթի օրերին։
Speaking հատվածը անցկացվում է առցանց՝ ձեր տանից, այն օրը և ժամին, որը դուք ինքներդ ընտրում եք գրանցումից հետո։
Առաջադրանքները կատարելու ժամանակը, հարցերի քանակն ու տեսակները լիովին համապատասխանում են իրական IELTS քննությանը:
Փորձնական թեստը ապահովում է բացարձակապես նույյնատիպ իրական քննությանը ֆունկցիոնալություն՝ ներառյալ. տեքստի ընդգծում, նշումներ, բառերի ավտոմատ հաշվարկ, ժամաչափ մինչև առաջադրանքի ավարտը և այլն:
Բացի IELTS-ի յուրաքանչյուր բաժնի համար միավորներ ստանալու, Դուք կստանաք նաև մանրամասն մեկնաբանություն Ձեր պատասխանների վերաբերյալ՝ սխալների, Ձեր ուժեղ և թույլ կողմերի վերլուծությամբ:
Ձեր պատասխանների առավել մանրամասն հաշվետվությունը ներառում է՝
- Պատասխանների բաշխում ըստ «ճիշտ, սխալ և առանց պատասխան» սկզբունքով:
- Արդյունքների շրջանաձև դիագրամմա՝ տեսողականորեն գնահատելու ուժեղ կողմերն ու բարելավման կարիք ունեցող ոլորտները:
- Ձեր 1-ին և 2-րդ գրավոր առաջադրանքները անձնական վերանայման համար՝ որպես Word փաստաթուղթ ներբեռնելու հնարավորությամբ՝ ստուգելու ուղղագրական և քերականական սխալները:
Լրացուցիչ պարզության համար զեկույցը ներառում է գունավոր կոդավորված աղյուսակներ և շրջանաձև դիագրամմաներ, որոնք կօգնեն Ձեզ վերլուծել Ձեր կատարողականը յուրաքանչյուր մասի համար:
Մեկնաբանություններով արդյունքները պատրաստ կլինեն 3 օրվա ընթացքում Ձեր անձնական էջում և կարելի կլինի ներբեռնել դրանք հարմար pdf ձևաչափով։
Հենց այնտեղ էլ՝ Ձեր անձնական էջում, կարող եք հետևել և համեմատել ստացված արդյունքները Ձեր նախորդ փորձերի հետ։
Ավելին փորձնական քննության մասին։
1. Փորձնական թեստ հանձնողների 90%֊ը բարելավվում են հիմնական քննության իրենց արդյունքը 0,5֊1 միավորով։
2. Առաջադրանքներ և հարցերի տեսակներ․ Օգտագործված հարցերը վերցվում են IELTS համակարգչային պաշտոնական թեստերի օրինակներից:
3. Քննողները․ Փորձնական թեստը գնահատվում է հավաստագրված փորձագետների կողմից, ներառյալ նախկին IELTS քննողների:
4. Փորձնական թեստի կառուցվածքը․ թեստը ամբողջությամբ կրկնում է իրական քննությունը՝ սկսվելով Listening հատվածից և ավարտվելով Writing հատվածով։ Speaking մասը անցկացվում է առցանց՝ այն օրը և ժամին, որոնք դուք ինքներդ կընտրեք։
5. Գրանցումից և առցանց վճարումից հետո դուք կստանաք 2 հաղորդագրություն․
Առաջինը՝ բոլոր անհրաժեշտ տվյալներով՝ գրավոր մասի (Listening, Reading և Writing) ամսաթվի և ժամի մասին։
Երկրորդը՝ Speaking մասի ամսաթվի և ժամի ընտրության և ամրագրելու համար։
6. Դուք կարող եք ընտրել մոդուլը՝ ակադեմիական կամ ընդհանուր հենց գրանցման ժամանակ:
7. Mock Test-ի ամսաթվերը ֆիքսված են, յուրաքանչյուր ամսաթվի տեղերի քանակը սահմանափակ է, ուստի խորհուրդ ենք տալիս նախապես ընտրել Ձեր ուզած օրը:
8. Ինչպես արդեն նշվեց, Փորձնական թեստի գրավոր մասը անցկացվում է նույն սարքավորումներով (էկրաններ, ստեղնաշար, պրոֆեսիոնալ ականջակալներ և այլն) և նույն սենյակներում, ինչ և իրական IELTS քննությունը։ Բանավոր (Speaking) մասը դուք հանձնում եք ձեր տանից՝ ձեզ համար հարմար ժամին։
Mock թեստի Գինը:
IELTS-ի փորձնական քննությունը համակարգչով արժե 20000 ՀՀ դրամ,
որից կեսը (10000 ՀՀ դրամ) մենք կհանենք իրական IELTS քննության արժեքից, երբ այն հանձնեք մեր IELTS Armenia կենտրոնում: Այսպիսով, մեր կենտրոնում IELTS-ի պաշտոնական քննության արժեքը նախկինում փորձնական քննություն հանձնածների համար կկազմի ընդամենը 102 100 ՀՀ դրամ։
Դուք կարող եք ընտրել հարմար ամսաթիվ IELTS-ի փորձնական քննություն հանձնելու համար, ինչպես նաև գրանցվել և վճարել առցանց այս էջում՝:
Օգտվե՛ք Հայաստանի համար եզակի հնարավորությունից մեր կենտրոնում գտնվող համակարգչով փորձնական թեստ հանձնելու համար, և Դուք ոչ միայն կգնահատեք Ձեր իրական քննության պատրաստակամությունը, այլև կանցկացնեք ամբողջ քննական օրը՝ համաձայն IELTS-ի բոլոր կանոնների: Փորձնական IELTS-ը Ձեր հաջողության ճանապարհն է:
